Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայության անցածների թվային տվյալները և անդրադարձավ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ճակատագրին ու հունվարի 6-ի իշխանական «ուխտերթին» ուժայինների մասնակցությանը։ ՍիվիլՆեթը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու 2023-ի սեպտեմբերից հետո Պաշտպանության բանակի կայացած մարտական ստորաբաժանումները՝ բրիգադներն ու գնդերը, որպես ամբողջական ստորաբաժանումներ չեն ինտեգրվել ՀՀ Զինված ուժերին։ Հազարավոր սպաներ դուրս են մնացել համակարգից՝ հաճախ իրենց անձնագրերում Արցախի գրանցումը հավաստող «070» կոդի առկայության և ՀՀ քաղաքացի չհամարվելու հիմնավորմամբ։ Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ համաձայն չէ հարցադրման հետ՝ ընդգծելով, որ Պաշտպանության բանակն ունեցել է «իր առանձին կարգավիճակը»՝ փաստացի փորձելով հերքել թե […]