Սա պատերազմ է. պատերազմում զոհեր լինում են. Իրանի թագաժառանգ 

13 Հունվարի, 2026

Սա պատերազմ է, և պատերազմում զոհեր լինում են,- այս մասին հայտարարել է Իրանի թագաժառանգ  Ռեզա Փահլավին՝ հաղորդավարի հարցին պատասխանելիս՝ արդյոք նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին ուղիղ մահվան ուղարկելու համար:

Նրա խոսքով՝ մահվան ցուցանիշը նվազեցնելու համար պետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար:

«Ես չեմ մարդկանց խնդրել դուրս գալ փողոցներ և կռվել ռեժիմի դեմ, նրանք են ինձ խնդրել գալ և օգնության ձեռք մեկնել նրանց, լինել նրանց ձայնը, որպեսզի այս ապստամբությունն հաջողության հասնի: Եվ ես կարծում եմ, որ կան որոշ լուրջ ղեկավարներ, որոնք հասկանում են ինչ է անհրաժեշտ, որոնք լսում են իրանի քաղաքացիների խնդրանքը: Եվ նախագահ Թրամփը արձագանքում է իրանցիներին, իսկ իրանցիները լսել են նրա խոսքերը և փողոցները անվանակոչում են նրա անունով», — նշել է Փահլավին:

Leave a Comment