Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան




 

Հայկական ժամանակ. «Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը»:


 


Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն միջոցներ, որ ՀՀ բնակիչները պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգան:


 


«Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են: Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ:


 


Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն»,- պատասխանել է նախարարը:


 


Ինչ վերաբերում է սպառազինության մասով ծրագրերին, նա նշել է, որ սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ:


 


 


Leave a Comment