Սամվել Կարապետյանը պետության կողմից պարտականության բացակայության հետևանքով հայտնվել է վատ առողջական վիճակում։ Այս մասին հայտարարել է վերջինիս փաստաբան Լիանա Գասպարյանը:
«Ինչպես շվեց՝ Սամվել Կարապետյանը չի դժգոհել երբևիցե առողջական վիճակից, սակայն պաշտպանական կողմը մշտապես՝ սկսված դեռևս 2025 թվականի հունիսի 23-ից 2-3 օրը մեկ գրություններ է հասցեագրել, որպեսզի ապահովեն Սամվել Կարապետյանի պատշաճ բժշկական ստուգումները։ Այդ գրությունները ես անձամբ եմ ներկայացրել, խոսել եմ քրեակատարողական բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, ովքեր վստահեցրել են, որ շատ արագ կազմակերպելու են հետազոտությունը և մինչ օրս՝ 7 ամիս անց, ինչպես տեսանք որևէ գործողություն տեղի չէր ունեցել,- ընդգծել է Գասպարյանը։
Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնը ևս կառավարվում է մեկ կետից և չի կատարում այն պարտականությունները, որոնք դրված են իր վրա, մասնավորապես չի հոգում անձի, կյանքի և առողջության վիճակի հետ կապված համապատասխան գործողությունները։