Փաշինյանը պատարագի է մասնակցում Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում. ՈՒՂԻՂ

Քաղաքականություն

11.01.2026 | 11:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հայտնել է, որ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցի Սուրբ և անմահ պատարագին։

Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, որն այսօր Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում է պատարագ մատուցում:

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Փաշինյանի՝ եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացած 10 եպիսկոպոսներից է:

Leave a Comment