Արման Ծառուկյանը RAF 5 մրցաշարում հաղթել է Լենս Փալմերին – Armenia Today

Թեթև քաշային կարգում UFC վարկանիշային աղյուսակի առաջին համար, Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին, հայտնում է Сhampionat.com-ը։

Մրցաշարում, որն անցկացվել է Ֆլորիդայում, հայազգի մարտիկը մրցակցին հաղթել է 10։0 հաշվով։

Մրցումները տեղի են ունեցել հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը։

Leave a Comment