Վրաստանում ժամանակավորապես փակվել է Հայաստան տանող ճանապարհներից մեկը

Բաժանորդագրվել

Այս պահին երթևեկությունը փակ է նաև Լարսի անցակետով:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի- Sputnik. Փարավանի լեռնանցքում (դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհին) բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է, հաղորդում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում:

Ավելի վաղ ձնահոսքի վտանգի պատճառով փակվել էր Լարսը։

Leave a Comment