Երևանում ոստիկաններն իրականացրել են «Քեզնից ինչ արքա, դու նույնիսկ նազիր-վեզիր չարժես» օպերացիան. իրեն «Լևոն արքա» հռչակած բլոգերը տեղափոխվել է ոստիկանություն (Video)



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «հոգեկան ներգործություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել։ Նշված փաստաթղթերը կազմվել են այսօր՝ հունվարի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իբրև բլոգեր հանդես եկող «Լևոն արքա»-ն յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել մեկ այլ բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Համայնքային ոստիկանները պարզել են, որ «Լևոն արքա»-ն Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մինասյանն է, իսկ «Թու-թու-թու Լավա»-ն հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են իրեն իբրև «Լևոն արքա» հռչակած Լ. Մինասյանին և հոգեկան ներգործություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան և կազմված փաստաթղթերը ոստիկանները ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Նոր Նորքի ոստիկանները «Լևոն արքային» հայտնաբերելու նպատակով իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քեզնից ինչ արքա, դու նույնիսկ նազիր-վեզիր չարժես» անունը։

@222lava_official

♬ оригинальный звук – ՏՆԱՎԱՐԻ_ԳՈՎԱԶԴ➡️222Lava

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment