Արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության հարթակից․ հերքում

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։

Նախնական ուսումնասիրության արդյունքում, կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են
էլեկտրոնային քաղաքացիական դատավարության
cabinet.armlex.am հարթակից։

Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով։

Հիշեցնենք, որ համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել էր, ինչի արդյունքում ստեղծվել էր մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի էր հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։

—00—ԼԱ

Leave a Comment