Հայաստանի մարզերում հունվարի 11-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 1-3 աստիճան, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -1-ից -4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-ից -3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -3-ից -2 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 6-10 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից -4 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև -1-ից -2 աստիճան։ Արմավիրում կդիտվի 0-4 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 0-ից -4 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-3 աստիճան։
Արցախում հունվարի 11-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 6 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վրկ արագությամբ։
