Կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Փաշինյանի աշխատակազմից հերքում են

Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։

Նախնական ուսումնասիրության արդյունքում, կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment