«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը տեղադրել է լուսանկարների շարք՝ գրառմամբ. «Իրանում շարունակվող բողոքի ցույցերի և քաղաքական զարգացումների ֆոնին Անթալիայի տարբեր վայրերում պաստառներ են հայտնվել՝ արտահայտելով համերաշխություն «Հարավային Ադրբեջանի թյուրքական ժողովրդի պայքարին»:

Իրանի հյուսիսային շրջանները այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» համարող թուրքերը կարծում են, որ «թյուրքական աշխարհի հիմնական խնդիրը Հարավային Ադրբեջանն է» և, որ ո՛չ Փահլավին, ո՛չ էլ Իսլամական Հանրապետությունը չեն ներկայացնում ադրբեջանական հարցի լուծում»: