Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ չեն լինի ընդդիմադիր կամ պրոկառավարական. վարչապետ


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը ավելանում է: Վարչապետն իր աջակցություն ու զորակցությունն է հայտնել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին, նշել, որ Եկեղեցին կբարենորոգվի նաև Քահանա Հայրե՛րի օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ։


 


Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացող բոլոր քահանաներին։ Պետության ղեկավարը ընդգծել է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք:


 


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ2

Leave a Comment