Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ազատության, և որ ԱՄՆ-ն պատրաստ է «օգնել»։
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժեղ հարված հասցնելու իր պատրաստակամության մասին, եթե այնտեղ զոհվեն ցուցարարներ։
«Իրանը ձգտում է ազատությանը, գուցե ինչպես երբեք։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։