Իրավաբան, իրավապաշտպան Գոհար Մելոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝
Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում:
Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ:
Screenshot
Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝
կատարված պատճառված վնասը գնահատելու,
մաքսիմալ նվազեցնելու,
մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված ու պաշտպանված ՉԵՆ մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը»: