Էդուարդ Վարդանյանը հայտնել է վիրահատվելու մասին և խնդրել հետաձգել իր մենամարտը

Խառը մենամարտիկներում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը հայտնել է, որ վիրահատվել է և խնդրել է հետաձգել իր մասնակցությամբ նախատեսված մենամարտը։

Instagram-ի իր էջում Վարդանյանը նշել է, որ երիկամային կոլիկի նոպայից հետո ստիպված էր վիրահատվել՝ երիկամների քարերը հեռացնելու համար։ Այժմ տեղադրված է ստենտ, և Վարդանյանը չի կարողանա մարզվել մեկ ամիս։

Մարզիկը խնդրել է իր պրոմոուտերային ընկերությանը՝ ACA-ին, Ալի Բագովի հետ փետրվարին պլանավորված մենամարտը հետաձգել մարտ կամ ապրիլ ամիս։ «Ես հիանալի մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ մտնել հարթակ և ուրախացնել ձեզ իսկապես հետաքրքիր, կատաղի և անզիջում մենամարտով», – գրել է Վարդանյանը։

Leave a Comment