Իրանում զանգվածային ակցիաները շարունակվում են, Երևանում Իրանի դեսպանատան առջև ցույցեր են

Իրանական քաղաքներում զանգվածային ակցիաները շարունակվում են։ Մասնավորապես, խոշոր ցույցեր են Ռեշտում, Թեհրանում և Թավրիզում։

Թավրիզում մասնակիցները վանկարկում են` «թող թուրքերն ու պարսիկները միասնական լինեն, թող երկիրն ազատ լինի»։

Իրանական Tasmin-ի հաղորդմամբ՝ Իրանում ձերբակալվել են անկարգությունների 200 առաջնորդներ, առգրավվել են նռնակներ և զենքեր: Ընդ որում, Իրանի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել հունվարի 12-ին Ժողովրդական ժողովներ անցկացնել՝ ի նշան անկարգությունների դեմ բողոքի: Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը նշում է, որ ակցիայի մեկնարկը լինելու է Թեհրանի Էնգելաբ հրապարակում:

Նշենք՝ Երևանում Իրանի դեսպանատան առջև Ռեզա Փահլավիի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Իրանի ներկայիս իշխանությունների դեմ։

—00—ՍՊ

Leave a Comment