Իրանում անվտանգության ուժերը ձերբակալել են անկարգությունների 200 կազմակերպչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են անկարգություններին մասնակցած զինված խմբավորումների առնվազն 200 ղեկավարների։ «Газета»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ «ահաբեկչական խմբավորումների թաքստոցներից առգրավվել է զգալի քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և մոլոտովյան կոկտեյլներ։

Գործակալության տվյալներով՝ խմբավորումների առաջնորդների ձերբակալության արդյունքում հունվարի 10-ին անկարգությունների ինտենսիվությունը նվազել է։

Leave a Comment