Պանդորայի արկղ է բացել աշխարհում Արցախի օկուպացիան, ինչպես և կանխատեսում էին հայ փորձագետները: Դեռ 2023-ին էին շատ վերլուծաբաններ նկատում, որ Մինսկի խմբի հովանու տակ տասնամյակներ կարգավորման բանաձևեր գտնելու փորձերը ուժային տարբերակով հանգուցալուծելու Ադրբեջանի քայլը դառը հետևանքներ է ունենալու աշխարհում առկախված բոլոր հակամարտությունների համար: Բոլորն են հասկանալու, որ ուժը կարող է ծնել իրավունք:
Եթե մի անգամ ծնել է Ալիևի համար, ինչու՞ չի կարող բախտը փորձել Նեթանյահուն, իսկ ո՞վ պետք է բռնի Թրամփի ձեռքը կամ կանգնի մյուսների ճանապարհին: Մեկը՝ մի կղզի է ուզում, մյուսը՝ մի ամբողջ մայրցամաք: