Թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է թուրքական սերիալի հայտնի դերասան Յամանը

Բաժանորդագրվել

Մի շարք հաստատություններում ոստիկանությունը թմրանյութ և զինամթերք է առգրավել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թմրանյութ օգտագործելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է հայտնի թուրքական «Վաղորդյան թռչնակ» սերիալի գլխավոր դերակատար Ջան Յամանին: Այս մասին հայտնում է Sabah թերթը։

Նշվում է, որ ոստիկանները Ստամբուլում հերթական հակաթմրանյութային գործողությունն են իրականացրել շուրջ հարյուր զվարճանքի հաստատություններում, մասնավորապես` Bebek հյուրանոցում և Klein Phonix գիշերային ակումբում:

«Ռեյդի արդյունքում ձերբակալվել է յոթ մարդ, այդ թվում՝ դերասանուհի Սելեն Գյորգյուզելը, որը Klein Phonix ակումբի սեփականատերն ու տնօրենն է, իսկ դերասան Ջան Յամանը ձերբակալվել է Ruby գիշերային ակումբում», – գրում է հրատարակությունը։

«Klein Phonix»-ից և այլ հաստատություններից առգրավվել են թմրանյութեր և զինամթերք։

Ձերբակալվածների դեմ մեղադրանքներ են հարուցվել թմրանյութերի օգտագործումից և տարածումից մինչև «մարմնավաճառության համար վայրեր և հնարավորություններ տրամադրելը» հոդվածներով։ Նրանք շուտով կենթարկվեն թմրամիջոցների թեստերի։

Թուրքերին զայրացրել է Netflix-ի սերիալը, որտեղ երկրի շրջանները որպես հայկական են նշված

Հավելենք, որ 36-ամյա Յամանը գլխավոր դերեր է խաղացել «Վաղորդյան թռչնակ», «Էլ Թուրքո» և «Սեր՝ ի հեճուկս» հեռուստասերիալներում։

Leave a Comment