«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել





Քաղաքականություն


«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Համահայկական Ճակատը հայտարարում է իր անվերապահ, անշեղ և գիտակցված աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։

Պահեստազորի զինվորականների, մարտական ուղի անցած հայրենասերների և ազգային ուժերի դիրքորոշումը հստակ է․ Եկեղեցին չի հանձնվում, Վեհափառը չի մեկուսացվում, իսկ ազգային ինստիտուտների դեմ տարվող ցանկացած քարոզչություն
պիտի ստանա համարժեք քաղաքական և հանրային հակազդեցություն։

Եկեղեցին մեզ համար ոչ միայն հավատքի կառույց է, այլ ազգային անվտանգության հիմնասյուն,
պատմական հիշողության պահապան և պետականության շարունակականության երաշխավոր։

Այսօրվա հրամայականը. հոգևորական թե զինվորական, շարքային, թե բարձրաստիճան` կանգնած են մեկ շարքում` Հայոց եկեղեցու կողքին»:

 





Leave a Comment