Իրանում քաղաքացիական պատերա՞զմ է սկսվում. տապալված շահի որդին խոստացել է վերադառնալ

Վերահսկելի՞ է ազգային դրամի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված բողոքի ալիքը Իրանում: Անգամ վերլուծաբաններն են դժվարանում գնահատել: Կապ Իրանի հետ գրեթե չկա: Ինտերնետի ու հեռախոսակապի համատարած խափանման հարցը դեռ լուծված չէ: Պաշտոնական պարզաբանմամբ՝ «երկրում ստեղծված իրավիճակի» պատճառով են անջատումները: Փաստ է, որ արտաքին աշխարհի հետ կապի խզումը յուղ է լցրել բողոքի կրակին: Գիշերը ցուցարարները անգամ մզկիթ են հրկիզել:

Leave a Comment