ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Չեմ հասկանում այն մարդկանց, որ օծված են Կաթողիկոսի կողմից, բայց իրենց հավատարմությունն են հայտնում վարչապետին։ Ռուսերեն լավ ասացվածք կա․ «Либо крестик снимите, либо штаны наденьте»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
«Այս մարդիկ հավատքի հետ կապ չունեն, նրանց վրա կիլոներով, դաստեքով քրգործեր կան, դիմացներն են դրել, անցել են Փաշինյանի կողմը։ Փաշինյանին «Киев за три дня» անել չհաջողվեց, ուխտարշավին «տփելով» մարդ էին բերել, լցրել Եկեղեցի, մեծ մասը ՔՊ-ից էին, մարդիկ չէին հավաքվել, չկարողացան գնալ Վեհարան, հիմա փորձում են ներսից պառակտել»,- մեկնաբանեց Կարապետյանցը։
Իրավապաշտպանի խոսքով, Փաշինյանը հակասահմանադրական գործողություն է անում, պետք է գլխավոր դատախազը նրան արդեն կալանավորած լիներ։
Ըստ նրա, իշխանափոխությունից հետո իրենք իրենց մաշկի վրա կզգան այդ ամենը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։