Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օհանավան, Թալին, Մասիս…
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող թիվ մեկ պատասխանատու կառույցն է: Այս ամբողջ ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների աջակցությամբ և շնորհիվ է, որ բոլոր կարգալույծ հոգևորականները կարողացել են ապօրինի մուտք գործել եկեղեցիներ, փակել եկեղեցիների դռները, արգելել օրինական հոգևորականներին կատարելու իրենց պարտականությունները»: