Սիրիական բանակը «ազատագրել է» Հալեպում քրդական ուժերի վերահսկողության ներքո եղած վերջին տարածքը

Սիրիական բանակը «ազատագրել է» Հալեպում քրդական ուժերի վերահսկողության ներքո եղած վերջին տարածքըՍիրիական բանակը հայտարարել է Շեյխ Մաքսուդ շրջանում քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» դեմ իր գործողության ավարտի մասին։

Ըստ իշխանությունների՝ «ազատագրվել է» Հալեպում այս ուժերի վերահսկողության ներքո եղած վերջին տարածքը։ 

Քաղաքացիներին կոչ է արվել մնալ տանը, քանի որ «զինյալները շարունակում են թաքնվել խաղաղ բնակիչների շրջանում», և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ռազմական ստորաբաժանումների հետ։

Leave a Comment