Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառ Հայրապետին

Քահանաները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին․

«Ես՝ Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Տանիելյանս մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի և մյուս արծաթասեր եպիսկոպոսների, այլև ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը և, որդիաբար խոնարհվելով, հավատարմությունս եմ հայտնում թեմիս առաջնորդին և Քրիստոսի մեծ խոստովանող Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի աթոռի գահակալ Գարեգին Ոսկեհատցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

«Ես՝ Տեր Ղեւոնդ քահանա Թազայանս,իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Վեհափառ Հայրապետին։

Որդիական անմնացորդ սերն ու նվիրումն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Տէր անսասան պահիր Դու միշտ, Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»:

«Տեր Մխիթար քահանա ԱհարոնյանԵս` Տեր Մկրտիչ քահանա Երանյանս, իմ որդիական անմնացորդ սերն ու նվիրումն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։Ես՝ Տեր Սևակ քահանա Գաբրիելյանս, միանում եմ սկզբունքային, ուխտապահ և կարգի մեջ հաստատ հոգևոր եղբայրներիս՝ վերահաստատելով իմ անսակարկ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և իր ազգընտիր Հայրապետին։
Խստորեն դատապարտում եմ «Եկեղեցին բարեփոխելու» անվան տակ ատելության և պառակտման սերմանումը։
«Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա»։
Ղուկաս 17։1»։

«Ես՝ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանս, իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին։
Դեմ եմ եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտող կործանարար գործընթացին»։

—00—ՍՊ

Leave a Comment