Փաշինյանը չի ընդունում Մասյացոտնի թեմի առաջնորդի ազատման որոշումը։

«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են», – նշել է Փաշինյանը

Փաշինյանը չի ընդունում Մասյացոտնի թեմի առաջնորդի ազատման որոշումը։


ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Մասյացոտնի թեմի առաջնորդի ազատման որոշումը։


«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։


Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ /․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ 


Նշենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այն 10 եպիսկոպոսների շարքում է, ով վարչապետ Փաշինյանի հետ միասին ստորագրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը։


 


 


Leave a Comment