Ալի Խամենեին երկրի անվտանգության ուժերի մարտական ​​պատրաստվածությունը բարձրացրել է հնարավոր ամենաբարձր մակարդակի


Միջազգային


Աճող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրի անվտանգության ուժերի մարտական ​​պատրաստվածությունը բարձրացրել է հնարավոր ամենաբարձր մակարդակի՝ ավելի բարձր, քան անցյալ տարվա հունիսին Իսրայելի հետ պատերազմի ժամանակ։

Այս մասին հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։ Թերթի տվյալներով՝ այաթոլլան հիմնավոր մտահոգություններ ունի զինվորականների և ոստիկանների դավաճանության և դասալքության վերաբերյալ։

Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են: Գերագույն առաջնորդը լիովին վստահում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որին հրաման է տրվել վերահսկողությունը ստանձնել անկարգություններից տուժած փողոցներում։


Leave a Comment