1979 թվականին տապալված Իրանի շահի որդին՝ Ռեզա Փահլավին կոչ է արել ցուցարարներին շարունակել փողոցային ցույցերը ևս երկու գիշեր և գրավել քաղաքների կենտրոնները։ Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում։ Նա միաժամանակ կոչ է արել էներգետիկայի և տրանսպորտի աշխատողներին՝ սկսել գործադուլներ ողջ երկրով մեկ: Չնայած Իրանում ինտերնետ կապն անջատված է, բայց, ըստ Iran International կայքի հրապարակումների՝ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Փահլավին, որն ապրում է Միացյալ Նահանգներում, X-ում իր գրառման մեջ ասել է․ «Համոզված եմ, որ, մեր փողոցային ներկայությունն ավելի նպատակային դարձնելով և միաժամանակ ֆինանսական կենսագծերը կտրելով, մենք ամբողջությամբ ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությունը և նրա մաշված ու փխրուն ճնշման մեքենան»: […]