Քրդերը պնդում են, որ սիրիական բանակը Հալեպում աջակցություն է ստանում թուրքական ԱԹՍ-ներից

«Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) քրդական կոալիցիան հայտարարել է, որ Հալեպում հետ են մղում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրականացվող սիրիական կառավարական ուժերի հարձակումները, ասվում է X-ում SDF-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ուժերը հինգերորդ օրն անընդմեջ շարունակում են իրենց հերոսական դիմադրությունը Դամասկոսի կառավարության հետ կապված՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրականացվող բարբարոսական հարձակումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Քրդական կոալիցիան նաև հերքել է Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ Շեյխ Մաքսուդ թաղամասը գրավվել է անվտանգության ուժերի կողմից։ SDF-ի տվյալներով՝ «Հալեպի քրդական թաղամասում տեղի են ունենում կատաղի փողոցային բախումներ», որոնց արդյունքում կառավարական ուժերը, ենթադրաբար, «ծանր կորուստներ են կրում»։

Leave a Comment