
Նիկոլը հերթական անգամ կեղծել է. չլինեին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեզ համար բարենպաստ գործոնները՝ վերարատահանումն ու Ռուսաստանից ֆինանսական հոսքերը, այսօր Նիկոլը նման տոնով ելութներ չէր ունենա: Նա փորձել է վրձնել մի անիրական պատկեր, որտեղ չկան տարատեսակ լֆիկներն ու գռզոները, ոմանց խնամիներն ու Աննայի սրտին մոտ կանգնած փողատերերը, որտեղ չկա ո՛չ պետական հովանավորչություն ու ո՛չ էլ անհավասար մրցակցային պայամաններ, որի շնորհիվ բարգավաճում են հենց ՔՊ-ի հետ կապված ճարպիկները: Նիկոլը մոռանում է, որ իրականում առանցքային շուկաներում մենաշնորհները պահպանվում են, իսկ դրանց տերերը՝ ՔՊ-ի հետ սերտաճել: Նիկոլը չի ցանկացել արձանագրել, որ աճը մեծամասամբ պայմանավորված է այսպես կոչված շինարարական փուչիկի գործոնով, ինչպես նաև խաղամոլության աճով, որի դեմ պայքարելու համար էր, որ հալածվեց «Շիշ Բռնողը» դուրս մնալով ՔՊ-ի ցուցակից: Առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն ու պետական պարտքի ավելացումն էլ՝ Նիկոլին նվեր:
Հայաստանի ներկայիս տնտեսական մոդելը, որը գովաբանել է Նիկոլը, կրում է սպեկուլյատիվ բնույթ, իսկ եկամուտների անհավասար բաշխումը միայն խորացրել է սոցիալական խավերի միջև առկա անդունդը. բարձունքում ՔՊ-ի սիրելիներն ու նրանց հետ փոխկապակցված մասսան է, ներքևում՝ այն ժողովուրդը, որին ուղղակի հիմարացրեց Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: