ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վայքի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
_00_ՄԱ