«Չենք լռելու». Antifake-ը սկսում է ակցիաներ՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանության համար


Հասարակություն


Մենք, հանուն մեր ընկերոջ՝ Նարեկ Սամսոնյանի, բարձրաձայնելու ենք հացադուլի թեման, Նարեկի և Վազգենի՝ ապօրինի կալանքի թեման, ի պաշտպանություն Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան, Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

«Դիմում ենք ՀՀ քաղաքացիներին, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, լրագրողներին. չենք համակերպվելու Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման հետ։ Մենք չենք համակերպվելու, որ Հայաստանում պարզապես խոսք արտաբերելու համար կան կալանավորված անձինք։ Antifake-ի թիմը հայտարարում է, որ մենք իրականացնելու ենք տարատեսակ ակցիաներ, նստացույցեր, դիմելու ենք հնարավոր բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր թքած չունեն ՀՀ-ում խոսքի ազատության վրա։ Դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ դադարեցրեք հետապնդումները քաղաքական բանտարկյալների նկատմամբ»,-ասաց Աստղիկ Մաթևոսյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, երեք ամիս ժամկետով երկարաձգել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։


Leave a Comment