Բացահայտ բռնարարը, ճնշում գործադրողը, քաղաքական ցույցեր և ռազմական հեղաշրջումներ հրահրողը խոսում է հարկադրանք կիրառելու դեմ. Հայր Աղան Երնջակյան

Հայր Աղան Երնջակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բացահայտ բռնարարը, ճնշում գործադրողը, քաղաքական ցույցեր և ռազմական հեղաշրջումներ հրահրողը խոսում է հարկադրանք կիրառելու դեմ։

Ստալինյան մշակույթի կրող ակնհայտ բռնապետը հանդես է գալիս ազատ որոշումներ կայացնելու ջատագովի դիմակով։

Անկանոնը ներկայանում է կանոնական դաշտում։

Անհայրենիքը ներկայանում է հայրենասիրական լոզունգներով։

Սրբություններ վաճառողը սրբության վեղարով։

Ահա թե որն է իրական ճգնաժամը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարեկարգության անհրաժեշտությունն անհետաձգելի իրողություն է։

Leave a Comment