Wizz air-ը չեղարկել է Պրահա-Երևան չվերթը․ ուղևորները դժգոհ են ավիաընկերության սպասարկումից

https://arm.sputniknews.ru/20260110/wizz-air-y-chegharkel-e-praha-erevan-chverty-ughevvornery-dzhgvoh-en-aviaynkerutjan-spasarkumic-97632845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131338_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5a53586835fdf6458bb6bfae39d0365c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

wizz air ավիաընկերություն

wizz air ավիաընկերություն

Բաժանորդագրվել

Ուղևորներից մի քանիսը ստիպված այլ տոմսեր են գնել, օրինակ` Պրահա-Ստամբուլ-Երևան երթուղով, քանի որ Քութայիսիի չվերթում արդեն տեղերը սպառված են եղել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Wizz air ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 10-ին կայանալիք Պրահա-Երևան չվերթը, իսկ ուղևորներին այլ առաջարկ չի ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք բլոգեր Էլեն Քանդարյանից (Elenchs blog) և «Ֆեյսբուքի» «Հայկական տուրիստական տեղեկատու» էջից, որտեղ ուղևորներն իրենց դժգոհություններն են հայտնել ավիաընկերության աշխատանքից ու իրենց տրված պատասխաններից։

Քաղաքացիների մի մասն էլ գրում է, որ ավիաընկերությունից իրենց հայտնել են՝ հաջորդ թռիչքը լինելու է հունվարի 12-ին։

Բլոգերը «Ինստագրամում» սթորիների միջոցով ներկայացրել է իրավիճակն ու հայտնել՝ ավիաընկերությունից իրենց տեղեկացրել են, որ կարող են այլ ուղղությամբ տոմս գնել ու մեկնել։ Առաջարկել են Պրահա-Քութայիսի չվերթով մեկնել Վրաստան, այնտեղից էլ սեփական միջոցներով վերադառնալ Երևան։

Ըստ բլոգերի՝ այդ ճանապարհածախսի համար փոխհատուցման մասին հարցին Wizz air-ից պատասխանել են, որ գուցե գումարի վերադարձ լինի։ Միևնույն ժամանակ «Էլենչս բլոգը» նշել է, որ իրենց տրանսպորտի, հյուրանոցի, սննդի և ջրի վաուչերներ էլ չեն տվել։

Բլոգերի սթորիներից պարզ է դառնում, որ իրենք ընտրել են Պրահա-Քութայիսի չվերթով Երևան գալու տարբերակը։

Էլեն Քանդարյանը նաև հայտնել է, որ ուղևորներից մի քանիսը ստիպված այլ տոմսեր են գնել, օրինակ` Պրահա-Ստամբուլ-Երևան երթուղով, քանի որ Քութայիսիի չվերթում արդեն տեղերը սպառված են եղել։

«Հայկական տուրիստական տեղեկատու» էջում էլ քաղաքացիները նշում են, որ սա վերջին օրերին ավիաընկերության Պրահա-Երևան ուղղությամբ առաջին չվերթը չէ, որ չեղարկվում է։ Ուղևորներից մեկը գրել է, որ հունվարի 2-ի չվերթն էլ է չեղարկվել ու իրենք հաջորդ օրը մեկնել են Հռոմ, որտեղից էլ` Երևան։

Ստացվում է, որ չնայած Պրահայում առատ ձյուն է տեղացել, բայց խնդիրը եղանակային պայմանները չեն։

Leave a Comment