Արմավիրի մարզում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է 8–ամյա եղբոր ճակատին

Արմավիրի մարզի գյուղերից մեկում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է 8–ամյա եղբոր ճակատին

Արմավիրի մարզում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է 8–ամյա եղբոր ճակատին


ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից  «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Պարզվել է, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա Դ․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Կայքի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում գյուղերից մեկում Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ա․-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող «Տիր» տիպի հրացանը, լիցքավորել և կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է Ա․Ա․-ի հորեղբոր որդու Դ․Ա․-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment