Անկարան հերքում է NYT-ի տեղեկությունները. Մադուրոյին Թուրքիա տեղափոխելու ծրագիր չի եղել

ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից առաջ Թուրքիային չի առաջարկել ընդունել նրան իր մոտ։ Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, թե ամերիկյան իշխանությունները դեկտեմբերի 23-ին Մադուրոյին առաջարկել են լքել երկիրը և մեկնել Թուրքիա, սակայն վենեսուելացի առաջնորդը «զայրույթով մերժել է այդ ծրագիրը»։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ Անկարան Վաշինգտոնից նման առաջարկ չի ստացել։

«Ամերիկացիները Մադուրոյին ասել են՝ «դու կարող ես հեռանալ, ուր ուզում ես»։ Մեզ չեն առաջարկել ընդունել Մադուրոյին Թուրքիայում։ Սակայն Մադուրոն այլ երկրներ մեկնելու առաջարկներ ստացել է, մենք գիտենք դրանց մասին»,- նշել է Ֆիդանը։

Leave a Comment