Արցախի նախագահի պաշտոնակատարի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Արցախի նախագահի պաշտոնակատար Դանիելյանի որոշմամբ՝ Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է կոչումից․

 

 

 

Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

 

1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հիշեցնենք՝ որ Շաքարյանը օրերս մասնակցել էր Նիկոլ Փաշինյնի հրավիրած ուխտերթին։

Leave a Comment