Իրանի շահի դինաստիայի ժառանգորդը կոչ է արել իրանցիներին գրավել քաղաքները

Իրանի շահի դինաստիայի ժառանգորդ Ռըզա Փեհլեվին իրանցի ցուցարարներին փաստացի իշխանության բռնի գրավման կոչ է արել, փոխանցում է Interfax-ը:

«Մեր նպատակն է ոչ միայն պարզապես փողոց դուրս գալ, նպատակն այն է, որ պատրաստ լինեն գրավել և պահպանել քաղաքների կենտրոնները», – ասել է նա տեսաուղերձում:

Փեհլեվին բնակիչներին նաև կոչ է արել Իրանի աշխատողներին դուրս գալ համընդհանուր գործադուլի:

ԱՄՆ-ում բնակվող Փահլավին, ում հայրը 1979 թվականին ստիպված է եղել լքել Իրանը Իսլամական հեղափոխության հետևանքով, հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ հայրենիք, որպեսզի վճռական պահին հայրենակիցների հետ լինի:

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք բերեցին նաև քաղաքական ենթատեքստ:

Leave a Comment