Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է ԿԳՄՍՆ-ի հարցմանը՝ հայ դահուկորդի կողմից «Ադրբեջան» գրությունը ծածկելու հետ կապված։ Իտալիայի Տոբլախ քաղաքում՝ Tour de Ski մրցարշավի ժամանակ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը մարզահագուստի վրա Ադրբեջան գրվածքը ինքնակպչուն ժապավենով ծածկել էր։ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հայ դահուկորդին տուգանել էր գրվածքը ծածկելու համար։ Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիային հարցում են ուղարկել՝ արարքի պարզաբանման համար։ Նա նշել էր, որ «Սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է, որ մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»։ Ֆեդերացիայի նախագահը հրապարակել է թե՛ ԿԳՄՍՆ-ի […]