Ես, հավանաբար, Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչն եմ, սակայն շարունակում եմ մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով․ Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Տուսկը նշել է, որ իրեն համարում է Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչը, սակայն շարունակում է մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով։

«Ես, հավանաբար, Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչն եմ։ Դժվար է պատկերացնել ավելի ամերիկամետ քաղաքական գործիչ։ Լեհաստանը Միացյալ Նահանգների բացառիկ հավատարիմ դաշնակիցն է։ Ես կարծում եմ, որ երբ դու նման դիրքորոշում ունես, չպետք է ոչինչ անես անմիջապես, այլ պետք է արտահայտես քո կարծիքը։ Ընկերների շրջանում պետք է անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչն է քեզ դուր գալիս և ինչը՝ ոչ»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Նշենք, էր ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն ու նրա վարաչակազմը քննարկում են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու տարբեր եղանակներ։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ չի բացառվում նաև ուժի կիրառումը։

Leave a Comment