
Տեր Շահան քահանա Միրզոյանը միացել է իր առաջնորդի՝ Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման Ֆեյսբուքի էջից:
Երվանդ քահանա Բաբայանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Թովմաս սարկավագ Մարտիկյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը հայտարարել էին՝ միանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։
Դիտումների քանակ4