«Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն»,-արձանագրում է սահմանդրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։
Նա ընդգծում է.
«ՀՀ վարչապետի, մյուս պաշտոնյաների կողմից ընդունվող փաստաթղթերի տեսակը սահմանված է մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում այդ շրջանակում։ Սա հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է։ Նման գործողությունների համար մեր քրեական օրենսգիրքը հետևանքներ է նախատեսում»։