10 հունվարի 2026 – 14:13 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող առատ ձյան պատճառով Երևան մեկնող երկու չվերթ հետաձգվել է։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը, հայտնում է Sputnik Արմենիան:
Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը: Այն մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր օդանավերի ժամանման համար: Նմանատիպ իրավիճակ է նաև Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի շատ այլ քաղաքներում: