ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ճանաչում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները՝ ընդգծելով, որ դրանք իր համար որևէ նշանակություն չունեն։
«Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքում։
Նա նաև հայտարարել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։
Ավելի վաղ ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդը կաթողիկոսի հրամանով ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
