Մայրաքաղաքի դեմ իրականացվող հանցագործություն է, երբ ձյունն էլ չի կարողանում մաքրել օդը։
Երևանում ձյան օրերին էլ օդում փոշու կոնցենտրացիայի ավելցուկ է գրանցվել։
Դա նշանակում է՝ քաղաքը հասցրել են այն վիճակին, որ բնությունը չի կարողանում հակազդել մարդածին աղտոտմանը։
Փաստերը խոսում են ինքնին՝
դեկտեմբեր–հունվար ամիսներին, երբ ձյունը պետք է մաքրեր օդը, Կենտրոնում, Նոր Նորքում, Շենգավիթում, Արաբկիրում՝ փոշին և ազոտի երկօքսիդը շարունակում են գերազանցել թույլատրելի նորմաները։ Փաստորեն՝ Երևանը դարձրել են փակ գազախցիկ և փորձում են համոզել, որ քաղաքը զարգանում է։ Մինչդեռ փոշու մասին չէ խոսքը՝ այլ քիմիական աղտոտման և առողջապահական աղետի, չէ որ մարդիկ ամեն օր շնչում են։
Երբ ձյունն անգամ չի կարողանում մաքրել օդը, իշխանությունը պարտավոր է ոչ թե զեկույցներով լոլոներ կարդալ, այլ՝ պատասխան տալ։
Եվ, ի վերջո՝ օդի նման աղտոտվածությունը պատահական չէ․ այս ամենը տարիներով կուտակված անպատասխանատվության հետևանք է…
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից