10 հունվարի 2026 – 14:23 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում և Սփյուռքում ՀԱԵ-ն ունի 489 քահանա։Հայաստանյան եկեղեցիներում ծառայում է 250, իսկ Սփյուռքում գործող եկեղեցիներում՝ 239 քահանա, հայտնում է Panorama.am-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 16 քահանա միացել է ՀԱԵ բարենորոգման ծրագրին, կոչ է արել աջակցել և պաշտպանելնրանց։
Մի քանի տասնյակ քահանաներ հրապարակավ հայտարարել են Մայր Աթոռի, կաթողիկոսի կողքին լինելու ու պառակտիչ գործընթացին դեմ լինելու մասին։
ՀԱԵ բարենորոգման խորհուրդը հրավիրել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բարենորոգման հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերն ու առաջիկա անելիքները՝ ելնելով հիմնադիր հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից ու նպատակադրումից։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։