Օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում մեքենան վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու։
Ադրբեջանական Report-ի տվյալներով Ռամիզ Գաջիևը, վարելով VAZ 2101 մակնիշի մեքենան, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտնին՝ Ավազա Շարիֆովային (ծնված 1966թ.):
Հետիոտնը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ։