
Sputnik. ՌԴ–ից դեպի Երևան ևս մեկ չվերթ է ուշանում:
Մոսկվայից Երևան երկու չվերթ է հետաձգվել Ռուսաստանի մայրաքաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով ՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը:
Նշենք, որ Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը: Այն մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր օդանավերի ժամանման համար: Նմանատիպ իրավիճակ է նաև Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի շատ այլ քաղաքներում: