
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք»։ «Արդյոք ՀԱՍԵ-ն պետք է առնչություն ունենա մեր հանրային քաղաքական կյանքին և եթե այո, ինչպիսի՞։ Կարծում եմ՝ պետք է ունենա առնչություն։ Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական»,- իր խոսքում նշել է նա։
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան